Այսօր Երևանում հարգանքի տուրք մատուցվեց հրեական և հայոց ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։
Հարգանքի արարողությանը ներկայացել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է․ «Թո՜ղ հիշողությունը մեզ ոգեշնչի պայքարել ատելության բոլոր դրսևորումների դեմ»։














