Հարատև խաղաղության երաշխաիքներն անհրաժեշտ են երկու կողմերին

Իմ կարծիքով, խաղաղության երաշխաիքներն անհրաժեշտ են ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին։ Այս հարցը ես մանրամասն բացատրել եմ «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ընթացքում։

Ադրբեջանին դրանք անհրաժեշտ են, քանի որ, եթե աշխարհաքաղաքական իրավիճակը փոփոխվի և հայկական կողմը ստանա հնարավորություն, ռևանշիզմը կարող է վերակենդանանալ։

Իսկ ինչո՞ւ պետք չեն այդ երաշխաիքները Նիկոլ Փաշինյանին։ Ես կարող եմ նաև սա բացատրել։ Իմ հասկացողությամբ, Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում խաղաղության երաշխաիքներ, քանի որ դրանց պարագայում նրա անունը կապված չի լինի խաղաղության հետ։ Նա ձգտում է այնպիսի խաղաղության կերպարանք ստեղծել, որ ժողովուրդը կարծի՝ եթե Նիկոլը չլինի, անխուսափելի կլինի պատերազմը։

Բայց մենք պետք է ձգտենք խաղաղության, որը կապված չի լինի ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ որևէ երրորդ անձի հետ։ Իշխանափոխությունից հետո այդ խաղաղությունը պետք է լինի երաշխավորված։ Այս առումով կարելի է նայել Կիպրոսի օրինակին։