Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հույս ունի, որ Հայաստանը կվերադառնա կազմակերպության լիարժեք մասնակցության։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը մոտ ապագայում կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցության։ Դրա համար բոլոր պայմաններն ու նախադրյալները գոյություն ունեն։ Կարծում ենք, որ Հայաստանի ժողովուրդը հետաքրքրված է Եվրասիայում ընդհանուր անվտանգության տարածք ստեղծելով», – նշել է նա՝ պատասխանելով կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին հարցին։
Հարցազրույցի ընթացքում Տասմագամբետովը նաև նշել է, որ Հայաստանը սառեցրել է իր աշխատանքը կազմակերպությունում, ինչը արտացոլում է Հայաստանի քաղաքական ղեկավարության ներկայիս դիրքորոշումը։
«Ինչպես հայտնի է, Հայաստանը սառեցրել է իր աշխատանքը կազմակերպությունում, ինչը արտացոլում է Հայաստանի քաղաքական ղեկավարության ներկայիս դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Սա անկախ և ինքնիշխան պետության որոշում է, որի վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել», – հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։














