Այսօր, անդրադառնալով Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին, ես, Հայր Ասողիկ Կարապետյանը, ցանկանում եմ հստակեցնել մի կարևոր հարց։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որպես մեր հայ ժողովրդի հոգևոր կենտրոն, միշտ էլ բաց է բոլորի համար՝ անխտիր։
Մենք, որպես եկեղեցականներ, մշտապես աղոթքով դիմում ենք Աստծուն՝ խնդրելով, որ Տերը ողջախոհություն և դարձ պարգևի բոլոր նրանց, ովքեր որևէ պատճառով հեռացել են եկեղեցու ուղեծրից և իրենց սուրբ ուխտը խաթարել են։
Մայր Աթոռը մեր հոգևոր բնօրրանն է, այն վայրը, որտեղ ծնվում է սերը, համերաշխությունը և մեր համազգային միասնությունը։ Այն մի վայր է, որտեղ մենք հավաքվում ենք՝ ոչ թե բաժանվելու, այլ միավորվելու, ոչ թե վիճաբանելու, այլ համաձայնության գալու։ Ուստի, եթե որևէ մեկը մտադրություն ունի այս բնօրրան՝ խաթարելու, բնականաբար, ամոթահար և գլխիկոր պետք է հեռանա։
Ես ուզում եմ նաև հստակեցնել, որ Մայր Աթոռը միշտ էլ սպասում է իր անարակ որդու վերադարձին։ Մեր դռները բաց են բոլորի համար, ով ցանկանում է վերադառնալ մոր ծննդյան տուն՝ սիրով և ներողամտությամբ ընդունվելու համար։














