Հայաստանը և Մեծ Բրիտանիան պատրաստ են բարձրացնել համագործակցության մակարդակը

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։

Հանդիպման ընթացքում ես նշել եմ, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Միացյալ Թագավորության հետ կապերի ամրապնդմանը։ Մեր երկկողմ հարաբերությունները, որոնք ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացման որոշմամբ մտնում են համագործակցության նոր փուլ, ունեն բազմաթիվ հնարավորություններ։

Ես վստահություն եմ հայտնել, որ այս քայլը նոր խթան կհաղորդի երկու երկրների միջև բազմաոլորտ կապերի ամրապնդմանը և համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Կարևորել եմ նաև Միացյալ Թագավորության կառավարության շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։

Իր հերթին, Ալեքսանդրա Քոուլը նշել է, որ Միացյալ Թագավորությունը ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումն ու համագործակցության մակարդակի բարձրացումը։ Նա համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերը առաջիկա տարիներին կընդլայնվեն և կխորանան տարբեր ուղղություններով։

Մենք մտքեր ենք փոխանակել հաջորդ տարի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Բացի այդ, քննարկվել են նաև ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի առաջմղման, ռազմավարական հաղորդակցության, քաղաքացիական հասարակության զարգացման և այլ հարցեր։

Հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են երկկողմ համագործակցության ամրապնդման և նոր ծրագրերի մշակման վրա աշխատելու մտադրությունը։