Կրեմլը ըմբռնումով է ընդունում Ալիևի գագաթնաժողովից բացակայությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 22-ին կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը Ռուսաստանի կողմից լիովին ըմբռնումով է ընդունվել։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը լիովին հասկանում է Ալիևի որոշումը։ «Իրոք, բոլոր պետությունների ղեկավարները շատ խիտ գրաֆիկ ունեն, հատկապես դեկտեմբերին՝ Նոր տարվա նախօրեին»,- նշել է նա։

Պեսկովը նաև հավելել է, որ Ալիևի գագաթնաժողովից բացակայությունը գործնականում անակնկալ չէր։ Ադրբեջանական լրատվամիջոցները նախկինում հաղորդել էին, որ Ալիևը չի կարողանա մասնակցել գագաթնաժողովին՝ աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով։