Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Լիբանանը կարող է կորցնել իր տարածքների մի մասը, եթե չկատարի իր պարտավորությունները՝ կապված «Հեզբոլլահ» զինված շարժումը զինաթափելու հարցում։
Նրա խոսքով՝ Բեյրութը չի կատարել իր պարտավորությունները, և դրա հետևանքով կառավարությունը ստիպված կլինի վճարել ավելի մեծ գին՝ ենթակառուցվածքների վնասման և հնարավոր տարածքային կորուստների տեսքով։
Ավելի վաղ Axios պորտալը՝ հղում անելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին, հաղորդել էր, որ Թել Ավիվը կարող է սկսել լայնածավալ ներխուժում Լիբանան՝ «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքները ոչնչացնելու նպատակով։
Միաժամանակ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը մարտի 3-ին հրահանգել էր երկրի բանակին չդիմադրել Իսրայելի բանակին, եթե այն սկսի ցամաքային գործողություն՝ նշելով, որ չի ցանկանում վտանգի տակ դնել լիբանանցի զինվորների կյանքը։














