Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ երկիրը վճռականորեն տրամադրված է շարունակել զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ տարբեր ոլորտներում։
Այս հայտարարությունը հնչել է որպես պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ արված հայտարարությանը, որի համաձայն Երևանը ցանկանում է Թեհրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել։
Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները շատ լավ են։ Նրա խոսքով՝ Թեհրանն իր հարաբերությունները կարգավորում է ազգային շահերից ելնելով, և Հայաստանի հետ հարաբերությունները բացառություն չեն։
«Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի և խնդիրների, ու ընդհանուր շահերի հստակ ըմբռնման վրա»,- շեշտել է Բաղային՝ հավելելով, որ Իրանը հարգում է այլ երկրների հետ հարաբերություններ ունենալու՝ պետությունների իրավունքը, քանի դեռ դա չի վնասում Թեհրանի հետ հարաբերություններին։














