Իշխող քաղաքական կուսակցությունում, զուգահեռ նախընտրական ցուցակի ձևավորմանը, ակտիվ աշխատանքներ են ընթանում նաև նախընտրական կարգախոս, երգ և քարոզչական սիմվոլիկաներ ընտրելու ուղղություններով։ Այս հարցերով զբաղվող խմբի ղեկավարն է Վահագն Ալեքսանյանը։
Ըստ տեղեկացված աղբյուրների՝ վերջնական որոշում է կայացվել նախընտրական երգի վերաբերյալ։ Այն կառուցվածքային կլինի Փաշինյանի հեղինակած «Իրական Հայաստան» բանաստեղծության հիման վրա, որը նաև «Վարչաբենդի» հիմնական հիմն է։
Քարոզչական սիմվոլիկայի հարցում, ինչպես նախապես հաղորդվել էր, կլինի Փաշինյանի՝ մատներով սրտիկը։
Կարգախոսի հարցում դեռևս վերջնական որոշման չեն հասել, սակայն հստակ է, որ այն կլինի խաղաղության թեմայով՝ հիմնականում «խաղաղություն» բառի կիրառմամբ։










