Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում թուրքական կողմում նկատվում է աշխատանքների արագացում սահմանային անցակետերի բացման ուղղությամբ։
Մասնավորապես, «Ալիջան» սահմանային անցակետի շուրջ իրականացվում են ակտիվ նախապատրաստական աշխատանքներ։ Այս կապակցությամբ տեղում տեխնիկական ուսումնասիրություններն իրականացրել են Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը, Միգրացիոն ծառայության ղեկավար Հուսեյն Քյոքրը, Թուրքիայի պաշտպանության նախարարության լոգիստիկայի գլխավոր տնօրենի պաշտոնակատար գեներալ-մայոր Ահմեթ Համդի Աթաչը և մի շարք պետական կառույցների ներկայացուցիչներ։
Ծրագրի իրագործման շրջանակում նախատեսվում է Ալիջանի ճանապարհի լրացուցիչ շինարարություն։ Այս միջոցառումը նպատակ ունի բարելավել ճանապարհային կապը Իգդիրի ուղղությամբ և զգալիորեն մեծացնել տարածաշրջանային առևտրի և լոգիստիկ հնարավորությունները։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ 2026 թվականի սկզբին նախատեսում են իրականացնել մի շարք խորհրդանշական քայլեր՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակում։














