Ընտրական ցուցակում ազգային փոքրամասնությունների ներկայացումը

Հայաստանի Սահմանադրությամբ սահմանված է Ազգային Ժողովում ազգային փոքրամասնությունների ներկայացման պարտադիր պահանջը։ Այս պահանջի իրագործման համար ընտրական օրենսգրքում նախատեսված է հատուկ մեխանիզմ։

Ըստ օրենսգրքի՝ «Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկվում են ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին 4 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները»։

Ընտրական ցուցակը կազմված է երկու մասից։ Առաջինը՝ «մեծ ցուցակը», որտեղ կարող է ընդգրկվել մինչեւ 300 թեկնածու։ Երկրորդ մասը՝ «ազգային փոքրամասնությունների ցուցակը», որտեղ յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունից պետք է ներկայացված լինի ոչ պակաս, քան 2, եւ ոչ ավելի, քան 4 ներկայացուցիչ։

Քաղաքացիական Պայմանագիր (ՔՊ) կուսակցությունը այս անգամ որոշել է ԱԺ-ում ներկայացնել եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանին։ Ներկայում Բաքոյանը կատարում է Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները։ Ըստ աղբյուրների՝ նրա ծառայությունները բարձր են գնահատվում, եւ նա տարբեր հարցերում ցուցաբերում է ավելի «կաթոլիկ» դիրքորոշում, քան ինքըստինքը ՔՊ-ականները։