Եվրոպան բաց է Հայաստանի համար, եթե երկիրը կրում է մեր արժեքները

Այսօր՝ փետրվարի 26-ին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում հայտարարեց, որ Եվրոպան պատրաստ է ընդունելու բոլոր այն երկրներին, որոնք կիսում են Եվրոպական միության արժեքները։

Տուսկը նշեց, որ երեկ Իսլանդիայի վարչապետի հետ կայացած հանդիպման ընթացքում նաև քննարկել են, թե ինչպես կարող են բացել Եվրոպայի ճանապարհը Հայաստանի քաղաքացիների համար։ Նա հատուկ ընդգծեց, որ Եվրամիությունը շատ զգուշությամբ, բայց նաև հստակորեն բաց է ընդլայնման համար այն երկրների համար, որոնք ընտրում են ժողովրդավարությունը, անկախությունը և խաղաղությունը։

«Ես վստահ եմ, որ քո վարած քաղաքականությունը հենց այդ ճանապարհով է ընթանում, և ուզում եմ ևս մեկ անգամ քո մոտեցման համար խորը երախտագիտությունս հայտնել», – ասաց Տուսկը՝ դիմելով Հայաստանի վարչապետին։

Լեհաստանի վարչապետը նաև նշեց, որ երկու երկրների կառավարությունները հստակ գիտեն, թե ինչ անել՝ ապահովելու երկու երկրների անվտանգությունը և կայունությունը։ Նրա խոսքով՝ ռազմական համագործակցությունը, որը կտարվի անվտանգության ոլորտում, ոչ միայն Հայաստանի համար կլինի բարենպաստ, այլև ամբողջ տարածաշրջանի։

«Ուրախ եմ, որ ներկա պահին Հայաստանը գտնվում է այն կետում, որում գտնվում է, և կարծում եմ՝ կշարունակենք մեր համագործակցությունը», – եզրափակեց Տուսկը։