Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մարմիններում նախագահությունը 2026 թվականին կանցնի Ղազախստանին։ Այս մասին հայտարարեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում։
Ըստ նրա՝ նման որոշումը կայացվել է համաձայն սահմանված կարգի։ Բելառուսի նախագահը կարծում է, որ Ղազախստանի Հանրապետության կողմից ԵԱՏՄ-ի նախագահության իրականացումը կհանգեցնի եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացմանը։ Նա նշել է, որ Աստանան միշտ հզոր խթան է եղել այդ գործընթացի համար։














