Բելառուսի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին Ամանորի շնորհավորանքի համար

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵԱՏԲԽ) ընդլայնված կազմով նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ամանորի առթիվ շնորհավորանքի համար։

«Շնորհակալություն Ձեզ, Նիկո՛լ Վովայի, շնորհավորանքի և կառուցողական ելույթի համար»,- ասել է Բելառուսի նախագահը։

ԵԱՏԲԽ նիստի իր ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը շնորհավորել էր ներկաներին գալիք Ամանորի առթիվ՝ մաղթելով նրանց և ժողովուրդներին խաղաղություն, բարօրություն և բարգավաճում։ Նա նաև խոսել էր ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության շրջանակում գրանցված ձեռքբերումների և իրականացված աշխատանքների մասին։