Բաքվում շարունակվում է Արցախի ղեկավարության դեմ դատավարությունը

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամների դեմ հարուցված քրեական գործի քննությունը։

Դատական նիստի ընթացքում իրենց եզրափակիչ ելույթներն են հանդես բերել Արցախի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Նրանք ներկայացրել են իրենց հակափաստարկները՝ մեղադրող կողմի կողմից ներկայացված հայտարարություններին արձագանքելով։