Այսօր լրագրողների հետ կատարած զրույցում ես, որպես Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, հայտարարեցի, որ օգոստոսի 8-ի փաստաթուղթը չի կարող համարվել իրական փաստաթուղթ։
Իմ կարծիքով, Արցախի վերադարձի հարցը Նիկոլ Փաշինյանի համար փակված է, մինչդեռ մեր հանրության համար՝ ոչ։ Կա Նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որն ուժի մեջ է։
Անդրադառնալով վերջին օրերին եկեղեցու դեմ տարվող արշավին և Արցախի թեմի առաջնորդի պահվածքին՝ ես հրաժարվում եմ տալ գնահատական։ Ցանկություն չունեմ դատելու։ Արցախցիներն իրենք իրենց կարծիքը հայտնել են։ Յուրաքանչյուր հավատավոր մարդու դատավորը Աստվածն է, ով խախտում անի, կպատժի Աստված։ Ես չեմ, որ պիտի գնահատական տամ։
Այսօր ես մասնակցել եմ Մայր տաճարում կատարված պատարագին։














