Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության հնարավորությունները՝ հատկապես ատոմային էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում։
«Մենք ունենք լավ ծրագրեր։ Քննարկել ենք էներգետիկային, այդ թվում՝ միջուկային էներգիային վերաբերող հարցեր»,- ասել է Պուտինը՝ դիմելով Փաշինյանին։ Նա նաև հավելել է, որ վարչապետը վերջին հանդիպման ժամանակ բարձրացրել է մի շարք հարցեր տարբեր ոլորտների վերաբերյալ, որտեղ երկու երկրները կարող են համագործակցել։
«Նկատի ունեմ հին երթուղիների վերականգնումը, նոր երթուղիների ստեղծումը՝ բացող Հայաստանի սահմանները»,- շարունակել է Պուտինը։














