Այսօր Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդայանի գործով դատավարությունը

Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդայանի գործով դատական նիստը։ Դատական նիստի ընթացքում դատախազը դիմել է Բաքվի ռազմական դատարան՝ պահանջելով Ռուբեն Վարդայանին ցմահ ազատազրկման դատապարտել։

Հիշեցնենք, որ Բաքուն Ռուբեն Վարդայանին մեղադրում է մի շարք ծանր հանցագործություններով։ Այդ հանցագործությունների թվում են խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում և այլ հանցագործություններ։