Ամենայն հայոց կաթողիկոսի հետաձգված Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում՝ փետրվարի 16-19-ը։
Այս որոշումը, ինչպես հայտնի է դարձել, բարդ իրավիճակ է ստեղծել իշխանությունների համար։ Ըստ անուններով չհստակեցված աղբյուրների՝ նրանք ակտիվորեն փնտրում են ուղիներ՝ փորձելով խոչընդոտել ժողովի իրականացումը։ Այս փորձերը հիշեցնում են անցած տարեվերջին տեղի ունեցած իրադարձությունները, երբ դեկտեմբերի 10-12-ը հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը, որի օրակարգում էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը և հատկապես տասը տիրադավներին թեմական առաջնորդությունից զրկելու հարցը, հետաձգվեց։
Այդ ժամանակ Մայր Աթոռը հայտարարեց, որ Եպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգվում է՝ պայմանավորված բռնաճնշումներով։ Մեզ էլ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ի միջոցով ճնշումներ էին գործադրվում՝ ընդհուպ Վեհափառին սպառնալով, որ եթե ժողովը կայանա, Հայաստան ժամանած թեմական առաջնորդներն այլևս չեն կարողանա վերադառնալ իրենց թեմեր։
Այդ օրերին մեր լրագրողները նաև հայտնում էին, որ խոչընդոտվել էր վիրահայոց թեմի առաջնորդի՝ Հայաստան մուտքը, որին Բագրատաշենի սահմանային կետում հետ են ուղարկել։ Հիմա, ըստ տեղեկությունների, նոր ճնշումներ են սկսվել։ Երեկ Փաշինյանի տիրադավների խորհուրդը հրապարակային կոչ արեց՝ չեղարկել Եպիսկոպոսաց ժողովը։ Իշխանությունները, ըստ ամենայնի, ակտիվորեն փնտրում են եղանակներ՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից։










