Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ամանորյա տոներին ընդառաջ, այցելել է հայաստանյան սահմանային զորամասերից մեկը։
Նախագահը հանդիպել է զորամասի անձնակազմի հետ՝ սահմանի պաշտպանության առաքելությունն իրականացնող զինծառայողներին։ Նա շնորհակալություն է հայտնել նրանց՝ բարեխիղճ և օրինակելի ծառայության համար։
Այս առիթով Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է զինծառայողներին և հրամանատարական կազմի ներկայացուցիչներին գալիք տոների կապակցությամբ։ Նախագահը խրախուսական նվերներ է հանձնել զինծառայողներին՝ ցանկանալով նրանց և նրանց ընտանիքներին խաղաղ, երջանիկ և անվտանգ տոներ։














