ԱԺ նախագահը շնորհել է պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է կարգադրություն, որով Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Մուրադյանին շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան։

Այս որոշումը կայացվել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համապատասխան կետերի հիման վրա՝ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի առաջարկությունը։