ԱԱԾ նախկին պաշտոնյայի գույքը կբռնագանձվի պետության օգտին

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած հայցը՝ որպես ապօրինի ծագման գույք հօգուտ պետության կբռնագանձելու մասին։

Դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ կայացած դատական նիստի արդյունքում դատարանը որոշել է բռնագանձել Սերոբ Հարությունյանին պատկանող մի շարք գույքեր։

Բռնագանձման ենթակա է Հյուսիսային պողոտայում գտնվող անշարժ գույքը, ինչպես նաև Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի Սերոբ Հարությունյանին պատկանող մասը։

Բացի այդ, դատարանը որոշել է բռնագանձել 226,800 ՀՀ դրամ՝ որպես Չեխովի փողոցում գտնվող տան վարձակալության դիմաց մեկ ամսվա՝ 2021 թվականի հունվարի ստացված վարձավճարի գումար։

Բռնագանձման ենթակա են նաև 2,691,093 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող գումար, որը փոխանցվել է բարեխիղճ ձեռքերողի կամ որի նույնականացումն ու բռնագանձումը հնարավոր չէ, և 204,534,190 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար։

Դատարանը բավարարել է նաև դրամական միջոցների բռնագանձման պահանջը ինչպես Սերոբ Հարությունյանի անունով հաշվառված օրինական գույքերի, այնպես էլ Հարություն Հարությունյանի անունով գրանցված, սակայն Օրենքի իմաստով Սերոբ Հարությունյանին պատկանող ավտոմեքենաների նկատմամբ։

Գլխավոր դատախազության ներկայացրած հայցի մնացած մասը մերժվել է։